Լրագրողներն այսօր խորհրդարանում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե ինչ փուլում են գտնվում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում սկսված ստուգումները:
Ի պատասխան` նախարարը նշեց, որ ավարտվել են 7 ձեռնարկություններից 6-ի ստուգումները: «6-ում առանձնակի մեծ, խոշոր չափերի խախտումներ չենք հայտնաբերել, մյուսի ստուգումները դեռ ընթանում են», – նշեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան