Աղի եւ հացի սպառման ծավալների անկման ցուցանիշը մեծանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքի արտադրության ու սպառման ծավալներն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին նվազել են: Օրինակ՝ աղի արտադրության ծավալները այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին նվազել են 8.2 տոկոսով, իսկ հացի արտադրության ծավալները՝ նվազել են 2 տոկոսով:

Ուշագրավն այն է, որ աղի եւ հացի արտադրության ծավալները սկսել են նվազել այս տարվա սկզբից: Ավելին՝ նվազման ցուցանիշը գնալով մեծանում է: Ինչը, թերեւս, պայմանավորված է այն փաստով, որ այդ երկու ապրանքատեսակների հիմնական սպառողը Հայաստանի բնակչությունն է: Ուստի տարվա ընթացքում արտագաղթի արդյունքում բնակչությունը նվազում է, ինչի արդյունքում էլ աղի եւ հացի սպառման ծավալների անկման ցուցանիշը մեծանում է:




Լրահոս