Ադրբեջանի պատվիրակությունը նման է մի որդնած խնձորի, որն ընկել է ԵԽԽՎ. Շավարշ Քոչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. հենց Ռոբերտ Ուոլթերն էր ղեկավարում այն դիտորդական առաքելությունը, որը դիտարկում էր Ադրբեջանի նախագահական ընտրությունները: Այսօր խորհրդարանում անդրադառնալով նրա կողմից մշակված հակահայկական զեկույցին` այս մասին նշեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Եվ նա ներկայացրեց մի խայտառակ զեկույց, որը շատ ուժեղ հարված էր Եվրոպայի խորհրդի վարկանիշին: Այդ զեկույցում փայլուն էին որակվում 2013թ. խայտառակ նախագահական ընտրություններն Ադրբեջանում: Դրանից հետո Guardian հեղինակավոր թերթը բառացի գրել էր հետևյալը. «Արքայավայել ընդունելության արժանանալուց հետո նրանք վերադարձան թանկարժեք նվերներով՝ խմիչքներ, խավիար, մետաքսյա գորգեր և գումարներ»: Սա Guardian թերթն է գրել այդ նույն Ուոլթերի և նրա թիմի մասին»,­ – հայտնեց Քոչարյանը:

Քոչարյանն ընդգծեց, որ շատ դժվար է նման կառույցներում հակադրվել ադրբեջանական ահռելի նավթադոլարներին: «Այստեղ խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը հետևողական գտնում է մարդկանց թույլ կողմերը, կաշառում է մարդկանց, և նրանց գործունեությունն այդ դեպքում ազդում է հենց Եվրոպայի խորհրդի հեղինակության վրա: Ես մի կոպիտ համեմատություն անեմ՝ Ադրբեջանի պատվիրակությունը նման է մի որդնած խնձորի, որն ընկել է այնտեղ ու որդնացնում է բոլոր խնձորներին: Այսինքն` որդն ընկել է Եվրոպայի խորհուրդ», – հավելեց նա:




Լրահոս