Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 8-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման 8 հավակնորդների անունները:
Նրանք են «Զենիթ»-ի հարձակվող Հալկը, «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը, Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը, Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը, Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչոն, Լեւերկուզենի «Բայերի» հարձակվող Չիչարիտոն եւ «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Ֆելիպե Պարդոն։