ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի Մոսկովյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում

Ռուբեն Գալստյանին (Բենզին Ռուբո) պատկանող 888 UL 88 համարանիշի Range Rover մակնիշի ավտոմեքենան երեկ բախվել է Այգեձոր փողոցի բնակիչ, 45-ամյա Ներսես Թաշչյանի վարած «Դայհացու» մակնիշի 33 ՍP 703 համարանիշի ավտոմեքենային: Իհարկե, պատահարի լուրի մեջ արտառոց ոչինչ չկա. խնդիրն այն է, որ բոլորովին վերջերս էր, ինչ ՀՀ ոստիկանության աշխատակիցները, «մասկի շոու» կազմակերպելով, «վնասազերծեցին» նույն Ռուբոյին թիկնապահներից ու շռայլություններից: Եվ ի՞նչ, նրա մեքենան գրանցված է Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ, 41-ամյա Նորայր Առաքելյանի անունով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս