ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է սիրիական Լաթակիա մարզում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների զրահապատ շարասյան ուղղությամբ հարվածների տեսանյութը. փոխանցում է Lifenews-ը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ահաբեկիչները խուճապահար փախչում հարվածներից հետո:
Անցած 2 օրվա ընթացքում ռուսական ավիացիան 81 ռազմական թռիչք և ահաբեկիչների 263 օբյեկտների ուղղությամբ ավիահարվածներ է իրականացրել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան