ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնանկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 1.6% գնանկումով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.4%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների ու սակա-
գների՝ համապատասխանաբար 1.0% և 0.1% հավելաճ:

2015թ. հոկտեմբերին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 97.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 92.5%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.7%, ծառայությունների սակագներինը՝ 101.2%: 2015թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.02% հավելաճ):

2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.9%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 99.4%, ոչ պարենային ապրանքների- նը` 105.8%, ծառայությունների սակագներինը` 101.7%, իսկ հունվար-հոկտեմբերին 2014թ. հունվար-հոկտեմբերի
համեմատ` համապատասխանաբար 104.4%, 104.1%, 105.9% և 103.1%:

Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառո- ղական գները նվազել են 1.0-0.2%-ով, իսկ մեկում գրանցվել է 0.1% գնաճ: Մայրաքաղաքում սպառողական գները նախորդ ամսվա համեմատ նվազել են 0.4%-ով




Լրահոս