Տուլայի շրջանում բուժումը կշարունակի Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած 11 ՀՀ քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տուլայի շրջանի հիվանդանոցներում շարունակում են բուժում ստանալ նոյեմբերի 3-ին Մոսկվայից Երևան մեկնող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած ՀՀ 11 քաղաքացիներ, որոնցից 7-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնել է տարածաշրջանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը:

«Լիարժեք օգնություն է ցուցաբերվել բոլորին»,-ԱՆ ներկայացուցչի խոսքն է մեջբերում ТАСС-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Երևան էր տեղափոխել 29 տուժածներին, նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև` զոհվածների մարմինները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տուժածներից 5-ն են բուժում ստանում ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ թեթև:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս