ԼՂ հարցով բանաձև ընդունելուց առաջ պետք է խորհրդակցել համանախագահների հետ. Ջեյմս Ուորլիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնաբանել է ԵԽԽՎ-ում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցով բանաձևի ընդունման թեման:

Թվիթերի իր էջում ամերիկացի համանախագահը գրել է. «ԵԽԽՎ-ն և միջազգային այլ կառույցներ զեկույցների ընդունման նախաշեմին կամ ԼՂ հարցով բանաձևի ընդունումից առաջ պետք է խորհրդակցեն ԵԱՀՄ ՄԽ համանախագահների հետ»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Փարիզում ԵԽԽՎ Քաղաքական կոմիտեի նիստի շրջանակներում ընդունվեց բրիտանացի զեկուցող Ռոբերտ Վոլտերի կողմից ներկայացված «Լեռնային Ղարաբաղում և այլ օկուպացված տարածքներում լարվածության աճը» անվանումով բանաձևը:

Թարգմանիչ ՝Քրիստինե Պողոսյան




Լրահոս