Տուլայի վթարից տուժած քաղաքացիների բուժօգնության և տեղափոխման հետ կապված հարցերը շարունակվում են համակարգվել ստեղծված հանձնաժողովի կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների բուժօգնության և տեղափոխման հետ կապված հարցերի համակարգման և Հայաստան տեղափոխման աշխատանքները շարունակվում են համակարգվել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից:

Տուլայում ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ իր տեղակալ Գագիկ Միրիջանյանի ղեկավարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Ռուսաստանի հայ համայնքի և տեղական իշխանությունների ներկայացուցիչները:

Վթարից տուժած` նոյեմբերի 7-ի լուսադեմին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հետևանքով մահացած, 68-ամյա կնոջ աճյունի տեղափոխումը ևս կկազմակերպվի աշխատանքային խմբի կողմից:




Լրահոս