Արդեն մոտենում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, սակայն շատ համայնքերում անհայտ է մնում, թե ինչպես են պատրաստվում հանրաքվեին և ինչպիսի տրամադրվածություն կա բնակիչների մոտ: Armlur.am-ի հետ զրույցում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ասաց, որ Վանաձոր քաղաքում բոլորն այո-ի կողմնակից են ՝ ոչ-ասող չկա:
-Պարոն Դարբինյան, մոտենում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, ինչպե՞ս եք պատրասվում:
-Շատ լավ:
-Ի՞նչ աշխատանքներ եք կատարում, հանդիպե՞լ եք բնակչությանը, քարոզարշավ իրականացվո՞ւմ է:
– Ես քարոզարշավ կատարող չեմ, ես քաղաքապետ եմ: Քաղաքապետը քարոզարշավ կատարելու իրավունք չունի:
Իսկ բնակչության հետ հանդիպե՞լ եք, ինչ եք կարծում նրանք հակված են այո ասելու, թե ոչ-ի:
-Իհարկե այո-ի:
-«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը քարոզարշավի շրջանակներում եղավ Վանաձոր քաղաքում: Ըստ Ձեզ նրանց հաջողվե՞ց այո ասողներին ուղղորդել դեպի ոչ-ը:
-Վանաձոր քաղաքի ամբողջ ժողովուրդը այո-ի կողմն է, ոչ-ի կողմ մարդ չկա:
-Ձեզ հրահանգե՞լ են, որ քաղաքում այո-ն ապահովեք:
-Ոչ, ով պետք է ինձ նման բան ասի: Ժողովուրդն ինքն է ընտրում, իսկ ժողովուրդն այո է, էլ ինչ խնդիր կա:
Արփինե Թովմասյան