Ազգային ժողովում շարունակվում են 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց 2016թ. բյուջեով իրենց գերատեսչությանը տրամադրվելիք գումարներն ու առաջնահերթությունները:
Նարեկ Սարգսյանը նշեց, որ սահմանամերձ համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը չպետք է ձգձգվեն, և դրանք որպես առաջներթություն են դիտարկվելու: «Այս գերակայությունների հիման վրա ձևավորվել են մեր կողմից բյուջեի ծախսային տվյալները: Մենք փորձ ենք անում առավելագույնս օբյեկտներն ավարտել վերը նշված ժամկետներում` երկուսից -երեք տարի», – հավելեց նա:
Մանրամասները` տեսանյութում.