Բելֆորդը նորից նոկաուտի ենթարկեց Հենդերսոնին. UFC Fight Night 77-ի արդյունքները (վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ բրազիլական Սան Պաուլու քաղաքում ավարտվեց UFC Fight Night 77 մրցաշարը, որի մենամարտերը, ինչպես միշտ, տեսարժան էին ու թեժ:

Մրցաշարի գլխավոր իրադարձություններից էր վետերաններ Վիտոր Բելֆորդի և Դեն Հենդերսոնի միջև կայացած մարտը, որն ավարտվեց նոկաուտով` հօգուտ Բելֆորդի:

Ստորև ներկայացնում ենք մրցաշարի մյուս գլխավոր մենամարտերի արդյունքները:

Ամենաթեթև քաշային կարգ` Մատեուշ Պերեյրան հաղթեց Բրունո Ռոդրիգեսին 3-րդ ռաունդում:

Թեթև քաշային կարգ` Ջիմմի Ռիվեյրան հաղթեց Պեդրո Մունյեսին` մրցավարների լրացուցիչ որոշմամբ (29-28, 28-29, 29-28):

Միջին քաշային կարգ` Վիտոր Բելֆորդը նոկաուտի ենթարկեց Դեն Հենդերսոնին առաջին ռաունդում (2:07ր.):

Витор-Белфорт-слева-Дэн-Хендерсон
Բելֆորդ VS Անդերսոն

Կիսամիջին քաշային կարգ` Վիսկարդի Անդրադեն հաղթեց Հասան Ումալաթովին`  մրցավարների լրացուցիչ որոշմամբ  (30-27, 30-27, 29-28):

Կիսաթեթև քաշային կարգ` Տիագո Տավարեսը հաղթեց Քլեյ Գուիդուին վերջինիս հանձնվելու արդյուքում հենց առաջին ռաունդում:

Կիսածանր քաշային կարգ` Գլովեր Տեյշերան հաղթեց Փեթ Կոմինսին տեխնիկական նոկաուտով 2-րդ ռաունդում:

Ծանր քաշային կարգ` Կորի Անդերսոնը Հաղթեց Ֆաբիո Մալդոնադոյին մրցավարների միաձայն որոշմամբ:

Բելֆորդ VS Հենդերսոն
Տեյշերա VS Կոմինս
Անդրադե VS Ումալաթով




Լրահոս