Ի՞նչն է եղել սահմանամերձ Կոթիի բնակչի անհետացման պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էր ArmLur.am-ը՝ ադրբեջանական Haqqin.az կայքը, հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը, գրում է, թե Նոյեմբերյանի շրջանի քաղաքացի Լուսինե Ղուկասի Աբովյանը (ծնված 1942թ.) հատել է Ադրբեջանի սահմանը:

ArmLur.am-ը զրուցեց Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանի հետ, ով հայտնեց, որ 76-ամյա Լուսինե Աբովյանին փնտրում են երեկվանից: Նրան վերջին անգամ տեսել են երեկ՝ ժամը 13-ի սահմաններին:

Անհետացման պատճառների վարկածները, ըստ մեր զրուցակցի, տարբեր են. հնարավոր է տարեց կինը տեղանքում չի կողմնորոշվել, կամ առողջական խնդիրներ է ունեցել, վատ ինքնազգացողության պատճառով անհետացել է: Սակայն Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե հայ կինը հայտնվել է իրենց սահմանին, դեռևս արժանահավատ համարել չենք կարող, քանի որ ըստ գյուղապետի՝ դա կարող է հերյուրանք լինել:

Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ սահմանային հատվածներում կան տարբերանշաններ, որոնք օգնում են կողմնորոշվել տեղանքում: Դրանք, մասնավորապես, մատնանշում են խիստ վտանգավոր տարածքները, ականապատված հատվածները և այլն: Գյուղապետի փոխանցմամբ՝ բոլոր այն տեղերում, որտեղ կարող էր հայտնվել Լուսինե Աբովյանը, իրենք փնտրել են: Իսկ որոնողական աշխատանքները շարունակվում են:




Լրահոս