Ում է պատկանում Մոսկվա-Երևան անօրինական ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական ծառայությունը հայտնաբերել է Մոսկվա-Երեւան անօրինական ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուս: Ավտոբուսը պատկանում է հայկական «Վագտրանս» ընկերությանը, որին սպառնում է մինչեւ 150 հազար ռուբլու (2 հազար 500 դոլար) տուգանք: Ըստ ռուսական կողմի՝ «Վագտրանս»-ը ներառված չէ միջազգային ավտոբուսային երթուղիներ իրականացնողների ռեեստրում, հետեւաբար ՌԴ-ում ուղեւորափոխադրում իրականացնելու իրավունք չի ունեցել:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ընկերությունը գործում է Աբովյան քաղաքում, իսկ հիմնադիրներն են Գեւորգ Հովհաննիսյանը, Վալերի Նավասարդյանը եւ Արա Կարեյանը: «Վագտրանս»-ի տնօրեն Գեւորգ Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվեց տեղի ունեցած խայտառակությունը մեկնաբանել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս