Սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:

Նախորդ շաբաթ Արգիշտիի 1 հասցեում տեղակայված Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում ընդունելություններին մասնակցել է 54 քաղաքացի: Բարձրացված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ:
Քաղաքապետարանի լիազորություններից դուրս բարձրացված հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են համապատասխան իրավասության կառույցներ:




Լրահոս