«էյր Արմենիա»-ն հերթական անգամ հայտնվել է ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014 թվականի նոյեմբերին «էյր Արմենիա» ՓԲԸ-ի անունով մինչեւ 2015 թվականի հուլիսի 31-ը հայտարարագրվել է «ԱՆ-12» ինքնաթիռի շարժիչ, որն ավելի ուշ առանց հետադարձ հայտարարագրման հետ է վերադարձվել «Roland Aviation» ընկերությանը:
Արդյունքում կազմվել է «էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի կողմից մաքսային կանոնները խախտելու մասին արձանագրություն, որի հիման վրա նա ենթարկվել է վարչական տույժի՝ 50 հազար դրամի չափով: