Այս անգամ էլ լավ գաղափարը կիսատության շղարշով է պատվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօրվանից կմեկնարկի սահմանադրական փոփոխությունների այո-ի եւ ոչ-ի քարոզարշավին նվիրված հեռուստատեսային «ռեալիթի շոուն»: «Արմնյուզ» եւ «Ա1+» հեռուստաընկերությունների ուղիղ եթերով կհեռարձակեն սահմանադրական փոփոխությունների դեմ եւ կողմ տեսակետները ներկայացնող քաղաքական գործիչների ու քաղաքացիական ակտիվիստների քարոզչությունը: Այս նպատակով ստեղծված խմբերը երեկվանից մեկնել են մարզեր, որտեղ 20 օր շարունակ նրանք պետք է քարոզչություն իրականացնեն: Ուղիղ եթերը լինելու է 12-14 ժամ, գիշերային ժամերին կլինի այդ օրվա կրկնությունը: Այս նախագիծը Հայաստանի հեռուստաեթերում նորամուծություն է:

Իհարկե, կարեւորագույն քաղաքական խնդիրը նման ձեւով հանրությանը ներկայացնելն ինքնին լավ նախաձեռնություն է, սակայն, ինչպես միշտ, այս անգամ էլ լավ գաղափարը կիսատության շղարշով է պատվել: Իսկ պատճառն այն է, որ հատկապես ոչ-ի ճակատը ներկայացնող հիմնական քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն համաձայնել այդ նախագծին մասնակցել:

Այսպես՝ Հայաստանի հյուսիսային մարզերում քարոզչություն կիրականացնեն՝ այո-ի «թիմից» ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյանը: Իսկ ոչ-ի խմբում են «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Վարդան Խաչատրյանը, «Հայազն»-ից Արմեն Մկրտչյանը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Նարեկ Այվազյանը: Հարավային մարզերում քարոզչություն կիրականացնեն այո-ից ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Վարդան Այվազյանն ու Կարինե Աճեմյանը, Սերժ Սարգսյանի մամուլի նախկին խոսնակ Արման Սաղաթելյանը: Ոչ-ի խմբում կլինեն ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, Թամարա Գեւորգյանը, Ազատ Արշակյանը եւ քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս