Անբարո սուտ է, թե ուզեցել եմ ինձ հետ երեխաներիս էլ վառել. ինչ է պատմում ինքնահրկիզման փորձ արած կինը. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք թերթը գրում է. «Վերջին օրերի աղմկոտ պատմություններից մեկն էլ նոյեմբերի 10-ին Երևանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում 4-ամյա Լուսինե Սիմոնյանի ինքնահրկիզման փորձն էր:

Դեպքն ավելի սարսափազդու տեսք ուներ՝ հաշվի առնելով, որ Լուսինեի հետ էին նրա երկու մանկահասակ երեխաները: Առավել ևս, որ սա կնոջ ինքնասպանության առաջին դեպքը չէր. եթե խնդիրը չլուծվի, ապա ոչ մեկը չի կարող ասել  որ էլի փորձեր չեն լինի:

Թե ինչու է Լուսինեն այսպես համառորեն փորձում կյանքից հրաժարվել, երկու հիմնական վարկած կա: Առաջինը, որ նա հոգեկան խնդիրներ ունի, ինչը պարբերաբար գլուխ է բարձրացնում: Երկրորդը, որ կինը չլուծված հարցեր ունի իրավապահների հետ, եւ որ իրականում ոչ թե կյանքից է փորձում հրաժարվել, այլ իր խնդրի վրա ուշադրություն է ուզում գրավել. հակառակ դեպքում` ինչպե՞ս կարող է երեք չստացված ինքնասպանության փորձ անել: Ուրեմն՝ ո՞րն է իրականությունը:

Հոգեկան խնդիրներ ունենալու վարկածի հետ կապված` մեզ հետ զրույցում Երեւանի Տարածաշրջանային N1 պետական քոլեջի (այստեղ Լուսինեն աշխատում է որպես հավաքարար) տնօրեն Պարույր Սանթրոսյանը նկատեց. «Լուսինեն մեզ մոտ կես դրույքով աշխատում է ամառվանից: Շատ պարտաճանաչ աշխատակցուհի է: Երբեւէ նրա մոտ ակնհայտ արտահայտված ագրեսիա չենք նկատել: Ընդհակառակը` Լուսինեն ադեկվատ, նորմալ, արժանապատիվ կին է: Նա մանկատան սան է եղել, ունի երկու քույր: Դեպքի օրն էլ սովորականի պես եկել է աշխատանքի, բայց թե ինչն է նրան դրդել նման քայլի, չեմ կարող ասել»:

Լուսինեի պատմությունը շատ ավելի հանգամանորեն ներկայացրերց նրա քույրը` Ն. Սիմոնյանը: «Լուսինեն ժամանակին Երեւանում գտնվող իր բնակարանը վարձով էր տվել նորապսակ մի ընտանիքի, իսկ ինքն իր նորածին երեխաների հետ տեղափոխվել հանրակացարանում ապրելու: Տունը վարձով տալու պատճառն էլ այն էր, որ նա մենակ էր, չէր կարողանում հա՛մ աշխատեր, հա՛մ երեխաներին խնամել, իսկ հանրակացարանում գոնե երեխաները մենակ չէին լինի: Հետո էլ` տան վարձակալությունից ստացած գումարը ապրուստի միջոց էր քրոջս համար. Լուսինեն աշխատավարձից ու նպաստից բացի, ուրիշ եկամուտ չուներ: Բավական երկար ժամանակ վարձակալած տանը ապրելով` նորապսակ զույգն էլ իր հերթին է բնակարանը վարձով տվել: Նոր վարձակալներն էլ տանը եղած բոլոր իրերը վաճառել են` ունեցած պարտքերը փակելու համար: Քույրս իմանալով, որ իր տան եղած-չեղածն օտար մարդիկ իրենցով են արել` դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որ- տեղից էլ գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Այստեղ նախ հարուցվել է քրեական գործ, բայց հետո կարճվել է, որովհետեւ Լուսինեի ամուսինը հայտա- րարել է, թե ինքը տեղյակ է եղել, որ տան իրերը վաճառվել են: Էդ վերջին դեպքի օրն էլ, Լուսինեն գնացել էր Քննչական կոմիտե` Աղվան Հովսեփյանի հետ հանդիպելու»:

Իսկ թե ինչպես է ավարտվել Քննչական կոմիտեի ղեկավարի հետ հանդիպումը, եւ ի՞նչն է դրդել կնոջն այդ քայլին, մեզ պատմեց ինքնահրկիզման միջոցով ինքնասպանության փորձ կատարած Լուսինեն: Այն, ինչ նա պնդում է, թերեւս, այս պատմության ամենավտանգավոր պահն է. չի փոշմանել իր համար եւ սպառնում է, որ եթե իր ունեցածն իրեն հետ չվերադարձնեն, կրկին կդիմի նույն քայլին. «Նախ նշեմ, որ ես հոգեկան խնդիրներ չունեմ, ինչպես որ գրում են: Ես ամեն ինչ արել եմ գիտակցաբար: Ես գիտակցաբար եմ ինձ վրա բենզին լցրել` փորձելով կյանքիս վերջ տալ: Արել եմ ու չեմ փոշմանել: …2014 թ.-ին իմ տունը տնվորները թալանեցին, բայց մինչ օրս այդ գործը իրավապահ մարմինները չեն ուզում բացահայտել: Իսկ էդ օրն էլ հունից դուրս եկա, որովհետեւ երբ գնացի Աղվան Հովսեփյանի հետ հանդիպման, նախ` ինքը ինձ չընդունեց, ապա` ինձ ուղարկեցին Քննչական կոմիտեի աշխատակիցներից ոմն Կարապետյանի մոտ: Նա լսելով պատմությունս` կիսածաղրական տոնով ասաց. «Ազիզ ջան, տունդ, ապրանքդ վարձով չտայիր, հիմա էլ չգայիր այստեղ: Ո՞վ էր քեզ խնդրում՝ տայիր»: Ու ոչ մի հստակ բան: Էդպես հուզված, ջղայնացած դուրս եկա, գնացի մոտակա բենզալցակայանից բենզին գնեցի` լցրեցի վրաս ու վառեցի: Երեխեքիս ես հեռու էի տարել, որ չտեսնեին, թե ոնց է իրենց մաման, անարդարության դեմ այլեւս չկարողանալով պայքարել, ինքնասպան լինում: Սուտ է, այն էլ անբարո սուտ, թե ես ուզեցել եմ երեխեքիս էլ վառել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս