Ամերիկացի զինծառայողները փորձել են ոչնչացնել «Իսլամական պետության» դահիճ Ջիհադի Ջոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում ամերիկյան անօդաչու սարքն ավիահարված է հասցրել, որի թիրախ է եղել «Իսլամական պետության» դահիճ Մոհամմեդ Էմվազին, ով հայտնի է Ջիհադի Ջոն անունով. փոխանցում է The Washington Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին:

Ավիահարվածը հասցվել է Ռաքքա քաղաքում, որը դե ֆակտո իսլամիստների մայրաքաղաքն է: Ահաբեկչի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:

Միևնույն ժամանակ, Fox News հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հաստատել է, որ Պենտագոնը «99 տոկոսով» համոզված է Էմվազիի ոչնչացման մեջ:

Նշվում է, որ մի քանի ամսվա ընթացքում Ջիհադի Ջոնի մասին ոչ մի տեղեկություն չի ստացվել, որը ստիպում է մտածել նրա մահվան մասին: Հուլիսի վերջին CNN-ը հայտնել էր, որ զինյալը ողջ է և թաքնվում է Ռաքքայում:

Նախօրեին հայտնի է դարձել, որ Սիրիայում սպանվել է «Իսլամական պետության» գլխավոր դահիճ Մոհամադ Համդուշը, ով հայտնի էր «Կոկիտո-գլխատիչ» անունով:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս