«Իսլամական պետություն»-ը կրկին սպառնում է Ռուսաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որում խոստանում է մոտ ժամանակներս ահաբեկչություններ իրականացնել Ռուսաստանում, փոխանցում է Reuters-ը:

Ռուսերենով հնչող սպառնալիքներով տեսանյութը տարածվել է Ալ-Հայաթ ռեսուրսում, որը հրապարակում է իսլամիստների ուղերձները:

Տեսանյութում սպանությունների դրվագներ են ցուցադրվում: Ահաբեկիչները հայտարարում են, որ «շատ շուտով արյան օվկիանոս կթափվի»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին «Իսլամական պետություն»-ը ջիհադ էր հայտարարել Ռուսաստանին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս