Քարոզչական խմբում ընդգրկված մարդկանց ես չեմ ճանաչում. ինչու Պետրոս Մակեյանը մտափոխվեց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը  սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությամբ զբաղվող գործիչների հետ երեկ չի մեկնել մարզեր: Ի սկզբանե հայտարարվել էր, որ հեռուստատեսային ուղիղ եթերում կազմակերպվող այդ «ռեալիթի շոուին», ի թիվս այլ ընդդիմադիրների, մասնակցելու է նաեւ Պետրոս Մակեյանը: Սակայն «ռեալիթի շոուի» երեկվա՝ առաջին օրվա եթերի սկսվելուց հետո պարզվել է, որ նա մտափոխվել է: Մակեյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել իր որոշումը փոխելու քայլը:

«Այն մարդկանց, որոնք ընդգրկված են քարոզչական խմբում, ես չեմ ճանաչում, ինչու պետք է քարոզչություն անեմ մարդկանց հետ, որոնց ես չեմ ճանաչում, կարող է՝ քարոզչության ժամին իրենք ինչ-որ անհասկանալի բաներ են խոսում: Եթե թիմ չեղավ, ապա քո ասելիքը տեղ չի հասնելու: Կարծում եմ, որ ավելի էֆեկտիվ կլինի, եթե քարոզարշավն իրականացնենք բոլորով, ովքեր դեմ են Սահմանադրության փոփոխությանը»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս