Փարիզում ահաբեկչությունների կազմակերպիչներից 2-ի ինքնությունը հաստատվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ հաստատվել է 7 ահաբեկիչներից 2-ի ինքնությունը, ովքեր կազմակերպել են Փարիզի ահաբեկչությունները:

Հայտնի է դարձել, որ ծայրահեղականների թվում Սիրիայի և Ֆրանսիայի քաղաքացիներ են եղել:

Ավելի վաղ մի շարք պարբերականներ հայտնել էին, որ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ պայթյունների վայրում սիրիական անձնագիր է հայտնաբերվել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ անձնագիրը պատկանում է ահաբեկիչ մահապարտներին, ովքեր պայթեցրել են իրենք իրենց, այսպես կոչված, մահվան գոտիով, որը խոչընդոտ է հանդիսանում նրանց նույնացնելու համար:




Լրահոս