Ֆրանսիացի իրավապահները հետախուզում են հյուրանոցային համարը, որտեղ ապրել է Սալահ Աբդեսլամը, ով պայթեցրել է ինքն իրեն Վոլտերի զբոսայգում: Հյուրանոցային համարում ներարկիչներ են հայտնաբերվել:
Le Point պարբերականը կադրեր է հրապարակել հետախուզման ընթացքից: Հյուրանոցային համարն ամբողջովին տակնուվրա է արված եղել, սեղանին ներարկիչներ և ինտուբացիոն խողովակներ են հայտնաբերվել, որոնց օգնությամբ ծայրահեղականները կարողացել են թմրանյութեր օգտագործել և պայթուցիկ սարքեր պատրաստել:
Ֆրանսիայի հատուկ ծառայությունները հայտնել են նաև, որ հետախուզվել է Սեն-Սեն-Դենիի բնակարանը, որտեղ ենթադրաբար հավաքվել են ահաբեկիչները Փարիզի ահաբեկչությունների նախապատրաստման համար: Հետախուզության ժամանակ ոստիկանները բջջային հեռախոսներ և գաղտնալսող սարքեր են հայտնաբերել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան