Վերականգնվել է Եգիպտոսում կործանված ռուսական A321-ի վթարի պատկերը, փոխանցում է Lifenews-ը:
Ռումբը պայթել է, երբ ինքնաթիռը գտնվել է մոտ 9 հազար մետր բարձրության վրա: Այն բառացիորեն երկու մասի է բաժանել ինքնաթիռը: Ինքնաթիռի պոչային հատվածը պայթել է օդում:
Հատուկ ծառայությունները պարզել են, որ ռումբը ինքնաթիռի մեջ տեղադրելու համար ահաբեկիչներին օգնել է Շարմ էլ Շեյխի օդանավակայանի աշխատակիցը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հաստատել է Եգիպտոսում կործանված ռուսական A321-ում ահաբեկչության վարկածը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան