Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր մեծ թվով տաքսու վարորդներ հավաքվել էին «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքում և իրենց բողոքն էին արտահայտում կարմիր գծերի և ավտոկայանատեղիների դեմ: Վերջիններիս խոսքով` իրենց անարդարացիորեն տուգանում են, և վարորդներն իրենց համար կայանատեղիներ էին պահանջում:
Ոստիկանությունում վարորդներին ընդունել է փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը: Հանդիպմանը մասնակցած վարորդներից մեկն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ հանդիպման ժամանակ իրենց առաջարկություններն են ներկայացրել:
«Մեր առաջարկությունները գրած, պատրաստ տվել էինք, ասում են` դա ցանկություններա, բայց պետք է նայել, թե օրենսդրությամբ ինչ կարելի է անել: Շատ բաներ խոսեցինք, ինքը որոշ բաներ գրի առավ», – նշեց նա:
Վարորդի խոսքով` իրենք հետագայում ևս կհանդիպեն, սակայն արդեն ավելի քիչ քանակով: «Նորմալ ընդունեց, նորմալ հարցերին պատասխանեց, հիմա կերևա արդեն հաջորդ քայլը»: