Փարիզի ահաբեկչությունների իրականացման մեջ կասկածվող Սալահ Աբդեսալամին հատուկ օպերացիայի ժամանակ նկատել են բելգիական Լյոժ քաղաքում: Սակայն նրան չի հաջողվել բերման ենթարկել, փոխանցում է Lifenews-ը:
DH.be պորտալի փոխանցմամբ` ահաբեկիչը թաքնվել է ոստիկանությունից և ուղևորվել Գերմանիա: Սալահ Աբդեսալամը Եվրոպայում ամենահետախուզվող հանցագործներից է համարվում: Նրա ձերբակալության և նույնիսկ ոչնչացման մասին Ֆրանսիայի և Բելգիայի ոստիկանությունը հայտնել է մի քանի անգամ:
Բեգլիայի դատախազի խոսքով՝ հատուկ օպերացիայի ընթացքում ոստիկանությանը հաջողվել է բերման ենթարկել 16 մարդու, որոնք, ենթադրաբար, ներգրավված են Փարիզի ահաբեկչությունների մեջ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան