Ռուսական ինքնաթիռի կործանման հետ կապված` Թուրքիայի ԱԳՆ է կանչվել ռուս դեսպանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման հետ կապված՝ Թուրքիայի ԱԳՆ է կանչվել ռուս դեսպանը. փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով թուրք պաշտոնյայի հայտարարությանը:

Թուրքիայում ռուս դեսպանատանը ո’չ հաստատել, ո’չ էլ հերքել են այդ տեղեկատվությունը:

Նշենք, որ թուրքական կողմը հաստատել է թուրք զինծառայողների կողմից ռուսական ինքնաթիռի խոցման մասին տեղեկությունները:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ-ն արտակարգ նիստ է հրավիրել՝ կապված ռուսական ինքնաթիռի կործանման հետ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս