Aravot.am-ը գրում է, որ այսօր Գյումրիում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված, գրեթե բոլոր կենտրոնական փողոցներում խստացված հսկողություն է իրականացվում, նույնիսկ, ըստ ականատեսների, հարակից գյուղերից դեպի Գյումրի ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենաների վարորդներին ու զննել են մեքենաները, օրինակ՝ այդպես է եղել Արևիկ գյուղի մոտակայքում: Նույն վիճակն է եղել Հոռոմի խաչմերուկում:
Իսկ Գյումրու կենտրոնական փողոցներում այնպիսի հսկողություն է եղել, որ թիվ 40 ավտոբուսը փոխել է իր երթուղին: Ինչո՞վ է պայմանավորված այս ամենը, մի՞թե ահաբեկչական գործողությունները հասան Գյումրի, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան:
Aravot.am-ին ոստիկանական աղբյուրներից հաջողվեց պարզել, որ Գյումրիում ու շրջակա տարածքում կատարվել են խուզարկություններ Երեւանում այսօր բացահայտված հանցավոր խմբակցության գործունեության շրջանակներում: