«Տարբեր մարզերում խուզարկություններ են եղել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ  այսօր Գյումրիում մեծ թվով ոստիկանական ուժերի կողմից ուժեղացված  հսկողություն է իրականացվել:  Տեղեկություն կա նաեւ այն մասին, որ ուժեղացված հսկողությունը  բոլոր մարզերում իրականացվելու է:

Armlur.am-ն այս լուրերի իսկությունը եւ կապը այսօրվա դեպքի հետ պարզելու համար զրուցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ  Աշոտ Ահարոնյանի հետ, ով փոխանցեց, որ երկու օր առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտնել է հսկողություն իրականացնելու մասին` հորդորելով բոլոր հարցերի պատասխաններն այնտեղ ստանալ: «Այսօր էլ են ոստիկանները համապատասխան գործողություններ  արել, տարբեր մարզերում խուզարկություններ են եղել, բայց ինչ վերաբերում է ուժեղացված  հսկողությանը, ապա երկու օր առաջ ոստիկանապետը խորհրդակցության ժամանակ ասել է, բոլոր հարցերի պատասխանները այնտեղից կարող եք գտնել»,-ասաց Ահարոնյանը:

Հավելենք, որ նոյեմբերի 23-ին ոստիկանությունում տեղի ունեցած  օպերատիվ խորհրդակցություն ժամանակ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հայտնել էր, որ հանրային գոտիներում, տրանսպորտային հանգույցներում, զանգվածային միջոցառումների վայրերում ոստիկանության արտաքին ծառայությանը ուժեղացվելու է, նշելով որ  այդ ոլորտում սերտորեն համագործակցելով հանրության հետ, անհրաժեշտ է անվտանգության բարձր մակարդակ ապահովել նաև հանրաքվեի և նախորդող օրերին:




Լրահոս