Ապրիլի 18-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի անդամ Ռոբերտ Դալլաքյանի նախագահությամբ`
Որոշվեց՝
Արտոնագրման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը խախտելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 17-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն`
1.1 “Շիրակ” ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:
1.2. “Գանձասար” ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:
13/04/13թ. “Շիրակ”-“Արարատ” խաղին պատգարակը տեղափոխող աշխատակիցների չլինելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն` “Շիրակ” ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ:
15/04/13թ. “Բանանց-2”-“Շիրակ-2” խաղը “Շիրակ-2” թիմի կողմից չտեսագրելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 23-րդ կետի համաձայն` “Շիրակ” ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:
15/04/13թ. “Իմպուլս-2”-“Փյունիկ-2” խաղին “Փյունիկ-2” թիմի կազմից բարձրագույն խմբում հայտավորված ֆուտբոլիստ (Վահագն Մանոյանի) խաղացնելու, Մրցումների կանոնակարգի հոդված 10-րդ կետ 13-րդ խախտելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն` “Փյունիկ-2” թիմին գրանցել տեխնիկական պարտություն, “Փյունիկ” ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:
11/04/13թ. “ԽՄՕՄՄ-97”-“Փյունիկ-Մրգաշատ-97” խաղին “ԽՄՕՄՄ-97” թիմի ֆուտբոլիստ Հովհաննես Մարտիրոսյանի հեռացման (մրցավարին վիրավորելու համար) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն` որակազրկել մինչև մանկապատանեկան ֆուտբոլի և ֆուտզալի մրցաշրջանների ավարտը, ԽՄՕՄ մարզադպրոցին տուգանել 40000 դրամ:
11/04/13թ. “Լ.Արցախ-97”-“Իմպուլս-1-97” խաղին “Իմպուլս-1-97” թիմի չներկայանալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` “Իմպուլս-1-97” թիմին գրանցել տեխնիկական պարտություն, “Էրեբունի-Դիլիջան” մարզական ակումբին տուգանել 100000 դրամ:
12/04/13թ. “Բանանց-95”-“Գանձասար-95” խաղին “Գանձասար-95” թիմի չներկայանալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` “Գանձասար-95” թիմին գրանցել տեխնիկական պարտություն, “Գանձասար” ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:
13Գ004 խաղին “Շիրակ-2-2000” թիմի կազմում չգրանցված ֆուտբոլիստ մասնակցելու համար, ՀՖՖ-ի մանկապատանեկան մրցումների անցկացման կանոնակարգի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` “Շիրակ” ֆուտբոլային ակումբին տուգանել 3000 դրամ:
12/04/13թ.”Թալգրիգ-ֆզ”-“Շահումյան-ֆզ”ե խաղի նախախաղային խորհրդակցությանը “Շահումյան-ֆզ” թիմի ներկայացուցչի չներկայանալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 20-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Շահումյան ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությանը տուգանել 15000 դրամ:
14/04/13թ. Ավան ԵԿՄ-97-Թալգրիգ-1-97-ֆզ խաղը չկայանալու (ոստիկանության աշխատակիցների և բժշկի բացակայության պատճառով) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 20-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` Ավան ԵԿՄ-97 թիմին գրանցել տեխնիկական պարտություն, ՀՀ երկրապահ կամավոր միություն Երևան Ավանի տարածքային բաժանմունքին տուգանել 10000 դրամ:
ՀՖՖ մամուլի ծառայություն