Երեկ՝ ապրիլի 19-ին Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Նաիրա Ավետիսյան) կշարունակվի լսվել “Ժողովուրդ” օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի հայցն ընդդեմ “X գրուպ” ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի: Հիշեցնենք, որ “Ժողովուրդ” օրաթերթը դատական հայց էր ներկայացրել Խաչիկ Խաչատրյանի դեմ, քանի որ նա լրագրող Սոնա Գրիգորյանի հետ զրույցի ժամանակ վիրավորել էր՝ ասելով. “Գրի՛, ազի՛զ ջան, գրի՛, ցավդ տանեմ… ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես”: Դատարանը լսելով կողմերին հայտարարեց, որ մյուս դատական նիստը տեղի կունենա ապրիլի 29-ին ժամը 11:00-ին եւ կհրապարակվի վճիռը:
Մանրամասները՝ տեսանյութերում