Բակո Սահակյանը հանդիպել է ուսանողների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին այցելել է Արցախի պետական համալսարան եւ այնտեղ հանդիպում ունեցել ուսանողների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:

Իր խոսքում Նախագահը նշել է, որ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում կրթության ու գիտության բնագավառներին՝ տարբեր ծրագրերի հաջող իրականացման նպատակով տարեցտարի ավելացնելով ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցները, որոնք առաջին հերթին պետք է նպաստեն ուսումնական գործընթացի բարելավմանն ու զարգացմանը, կրթության որակի բարձրացմանը, առկա սոցիալական խնդիրների լուծմանը:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ նման հանդիպումները դիտարկում է որպես օգտակար քննարկումների ծավալման, կարծիքների արտահայտման, առաջարկների ներկայացման յուրահատուկ հարթակ:




Լրահոս