«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձած փաստերը վկայում են այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ամիսներ շարունակ նախկին (կամ վերակնքած պայմանագրային) զինծառայողներին հասանելիք վերջնահաշվարկ չի կարողանում վճարել: Մենք նախկինում էլ էինք անդրադարձել այն լուրերին, ըստ որոնց՝ պետական բյուջեի սղության պատճառով պետական հիմնարկների աշխատակիցներն իրենց ամենամյա «պրեմյաները», կամ ինչպես ընդունված է ասել՝ 13-րդ աշխատավարձը չեն ստանա: Սակայն դժվար էր պատկերացնել, որ իրավիճակն այնքան լուրջ է, անգամ ՊՆ-ում չեն կարողանում վերջնահաշվարկ վճարել: Ամեն դեպքում, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ նրա տիկնոջ վարած շքեղ կենցաղից ամենեւին չի զգացվում, որ Օհանյանը նման ծանր ֆինանսական վիճակում գտնվող նախարարություն է ղեկավարում: Ի դեպ, ՊՆ ընտանիքի շռայլությունների մասին նախարարի կինն անձամբ է սոցցանցերի միջոցով հանրությանը պարբերաբար իրազեկում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: