Հետաքրքիր բիզնես-գործարքներ Երևանի կենտրոնում. ինչ են խոսում չար լեզուները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջերս երկու հետաքրքիր բիզնես-գործարք է կատարվել Երեւանի կենտրոնում։ Մեկը՝ ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանին պատկանող հայտնի սրճարանում՝ Կարապի լճին հարակից տարածքում, փայատեր է դարձել ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյանը, ինչից հետո այստեղ նորոգում է արվել, «Վիվառո» է տեղակայվել։ Նկատելի է, որ ներդրում է կատարվել։ Մյուսը՝ Հյուսիսային պողոտայի «Մոսկվիչկա» խանութի երկրորդ հարկում գտնվող «Վերանդա» եւ հարակից սրճարանները ձեռք է բերել տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Թեեւ չար լեզուներն ասում են, որ այս տարածքում Բեգլարյանը, որպես սեփականատեր, նոր մարդ չէ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս