ՀԱԿ-ը «Նոր Հայաստան»-ի նստացույցին չի միանա (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց, որ իրենք չեն միանալու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շուրջօրյա նստացույցերին, սակայն նշեց, որ «Նոր Հայաստան»-ի հետ համատեղ քննարկումներ են իրականացնում և միասնական «ոչ»-ի կողմնակից են:

«Ժողովրդի տարբեր շերտեր տարբեր ձևով իրենց կարծիքն ասում են: «Նոր Հայաստանն» իր ձևով է ասում, քաղաքացիական խմբերն ուրիշ ձևով են ասում, ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն, մնացած քաղաքական ուժերն ուրիշ ձևով են ասում: Այս բազմազանությունը ինձ դուր է գալիս, սա շատ լավ է, որ կան բազմաթիվ շերտեր, բազմաթիվ դրսևորումներ, որոնք դեմ են իշխանության այս ծրագրին և Սերժ Սարգսյանի շարունակությանը: Մենք «Նոր Հայաստան»-ի հետ անընդհատ փոխանակության մեջ ենք, համատեղ իրականացնում ենք քննարկումները, իրար աջակցում ենք»,-ասաց Մանուկյանը:

Մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում.




Լրահոս