Ինչո՞ւ անվճար դեկոդերները հանրաքվեից առաջ բաժանվեցին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ եկող տարվա հունվարի 1-ից հեռուստատեսային անալոգային եթերն անջատվելու է եւ գործելու է միայն թվայինը: ՀՀ կառավարությունը խոստացել էր 150 հազար տյումեր-դեկոդերներ անվճար բաժանել սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի մարդիկ այդ սարքերը միացնելով իրենց հեռուստացույցին՝ հնարավորություն ունենան դիտելու թվային եթերը: Սակայն «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ խոստացված թիվը երկու անգամ պակասել է. մինչդեռ պաշտոնապես 106 հազար 501 սոց.անապահով ընտանիք կա մեր երկրում: Ու հետաքրքիր զուգադիպությամբ սարքը հիմա են սկսել բաժանել բնակիչներին:

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում շատ բնակիչներ արդեն ստացել են սարքերը: Եւ ամենեւին էլ տարօրինակ չէ, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ֆոնին» մարդիկ այն որպես ընտրակաշառք են դիտում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս խնդրի շուրջ զրուցել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանի հետ, սակայն նա հայտարարեց, թե իրենք այդ գործընթացի հետ կապ չունեն, եւ վերջ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս