ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 11 միլիոն դրամ հատկացրեց առողջապահության նախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց Ձորի մարզի քրոնիկ երիկամային անբավարարությամբ հիվանդները տեղում անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հնարավորություն կունենան: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեի պահուստային ֆոնդից 11 միլիոն դրամ հատկացրեց առողջապահության նախարարությանը՝ Վայքի բուժական միավորման հեմոդիալիզի բաժանմունքի արհեստական երիկամների սարքերի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ ջրի մաքրման զտիչ սարք ձեռք բերելու նպատակով:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ ջրի մաքրման սարքի ձեռքբերման արդյունքում Վայոց Ձորի մարզի քրոնիկ երիկամային անբավարարությամբ հիվանդները անհրաժեշտ բուժօգնություն կստանան տեղում: «Դրանով կլուծվի հիվանդների բուժօգնության ֆիզիկական հասանելիության ապահովման խնդիրը»,­ «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը: Արմեն Մուրադյանը հավելեց, որ առաջարկը նախապատրաստվել է վարչապետի հանձնարարությամբ:

Նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են և ջրի զտման սարքի տեղադրումից 10 օր հետո հնարավոր կլինի հեմոդիալիզի բաժանմունքը հանձնել շահագործման:




Լրահոս