Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, ՀՀԿ ողջ վերնախավը գործուղումներից, արտերկրյա աշխատանքային տարբեր հանդիպումներից հրատապ վերադարձել են Հայաստան, որպեսզի կարողանան վերջին շտրիխը կատարեն` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացնելու համար:
Ըստ մեր տեղեկությունների, ՀՀԿ-ականները լուրջ են տրամադրված, քանի որ ըստ նրանց, հանրաքվեն կարող է վճռորոշ դեր կատարել իրենց հետագա գործունեության համար: ՀՀԿ-ականները մեզ հետ մասնավոր զրույցներում նշում են, որ պետք է կարողանան հիանալի արդյունք ներկայացնել Սերժ Սարգսյանին, ինչով էլ պայմանավորված կլինի իրենց հետագա ճակատագիրը:
Իշխանության ներկայացուցիչներն այս ամենին զուգահեռ նաև մտահոգված են, որ հանրության շրջանում դեռևս նկատում են անտարբերություն հանրաքվեի նկատմամբ: Ավելին, նշում են, որ եթե նախորդ ընտրությունների ժամանակ մեծ գումարներ են վատնել ընտրակաշառքի համար, այս անգամ կարծես թե հանրությունն անգամ դրանով հետաքրքրված չէ:
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, իշխանական վերնախավին հանձնարաված է դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի օրն աշխատել առանց դադարի, անել ամեն ինչ հանրաքվեն չտապալելու համար: