Մահացել է Հոլիվուդի «գլխավոր մաֆիոզը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Լոջան մահացել է Լոս Անջելեսի իր տանը 85 տարեկանում. փոխանցում է ТАСС-ը:

Լոջան ճանաչվել է մաֆիայի պարագլուխների և տարբեր հանցագործների երկրորդ պլանի իր դերերով, որոնք նա խաղացել է մոտ 60 տարի անընդմեջ:

Լոջան ծնվել է Նյու Յորքում 1930թ. իտալացիների ընտանիքում: Նրա հայրը կոշկակար էր, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի: Միսսուրի նահանգում ավարտել է համալսարանը «լրագրություն» մասնագիտությամբ և ծառայել է բանակում, որից հետո որոշել է ուժերը փորձել որպես կինոյի և թատրոնի դերասան:

Նրա առաջին ֆիլմը եղել է «Վերևում ինչ-որ մեկը սիրում է ինձ» ֆիլմը, որը էկրաններին հայտնվել է 1956թ.: Վերջին ֆիլմը եղել է «Մեծ հաստ քարը» (2014թ.): Նա հայտնի է հատկապես «Սպիով դեմքը» (1983), «Պրիցի ընտանքի պատիվը» (1985), «Սպան և ջենթլմենը» (1982) ֆիլմերում խաղացած դերերով:

Վերջին շրջանում դերասանը տառապում էր Ալցգեյմերի հիվանդությամբ:




Լրահոս