ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության վարչությունն իր աշխատակիցների համար 2013թ. ընթացքում ձեռք է բերել 5 բնակարան` ընդհանուր 96 մլն դրամ արժողությամբ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բոլոր բնակարանները ձեռք են բերվել «Միկմետալ» ՓԲԸ-ից: Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ «Միկմետալ»-ի իրական սեփականատերը ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանն է իր ընտանիքով: Ու հիմա, փաստորեն, ԱԱԾ-ն որոշել է բնակարանները գնել հենց իր նախկին փոխտնօրենին պատկանող ընկերությունից: Այստեղ են ասել, որ ԱԱԾ-ականը նախկին չի լինում: Ի դեպ, Գրիշա Հարությունյանը ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի քեռին է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ