ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեմ փոքրիկ կազմակերպություն եւ ուզում եմ իմանալ՝ գործող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն օրենսդրությամբ սահմանված սոցիալական վճարների հաշվետվությունը պետք է ներկայացնի եռամսյակայի՞ն, թե՞ ամսական կտրվածքով:

Արմենակ Մինասյան (42 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի` 2011 թվականի հունվարի 1-ից բոլոր կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերն օրենսդրությամբ սահմանված ձեւով սոցիալական վճարների մասին հաշվետվություն ներկայացնում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ՝ ամսական կտրվածքով մինչեւ եռամսյակին հաջորդող առաջին ամսվա քսանը:

Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության
զարգացման ազգային կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատկան կառույցները հաճախ են հավաստիացնում, որ իրենք հնարավորն են անում ձեռներեցությամբ զբաղվողների հոգսերը թեթեւացնելու ուղղությամբ: Հուսանք, որ  հաշվետվությունները եռամսյա պարբերականությամբ ներկայացնելը նույնպես փոքր բիզնեսով զբաղվողներին կազատի ամենամսյա գլխացավանքից:




Լրահոս