ԿԱՆԴԱՄԱԿՑԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի ստեղծմանը, որը գլխավորելու է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում գործում է ՄԻՊ գրասենյակը: «Այդ հանձնաժողովն իր գործառույթով տարբերվելու է ՄԻՊ-ից, քանի որ այստեղ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանն ուղղված քայլերի մասին է:  Իսկ թե որքանով այս նոր հանձնաժողովը արդյունավետ կլինի, չեմ ցանկանում ենթադրություններ անել, քանի որ Հայաստանում բազմաթիվ հանձնաժողովներ են ստեղծվել, բայց իրենց չեն արդարացրել»,-նշեց նա: Ի դեպ, Էլինար Վարդանյանի խոսքով՝ իրեն եւս առաջարկ եղել է անդամակցել հանձնաժողովին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ որոշում է կայացրել, պատասխանեց. «Անդամակցելու եմ, քանի որ կարծում եմ՝ պետք է բոլոր հնարավոր օղակներն օգտագործել այս ոլորտում դրական տեղաշարժ արձանագրելու համար»:




Լրահոս