Գազի դիմաց վճարումները բաժանորդներին մատակարարված գնից ավել են եղել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում գազի սպառման տվյալները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գազի դիմաց վճարումներն այս տարվա ինն ամիսներին 3,1 տոկոսով ավել են եղել, քան բաժանորդներին մատակարարված գազի գինը: Ստացվում է, որ գազ սպառող քաղաքացիների մի զգալի մասը, չգիտես ինչու, իր սպառածից ավել է վճարել «Գազպրոմ Արմենիային», որը կազմել է 5 միլիարդ դրամ: Իսկ, ահա, էներգետիկ համակարգի, այսինքն՝ ՋԷԿ-երի հավելավճարները կազմել են այդ նույն ոլորտի սպառած գազի արժեքի 15 տոկոսը:

Պարզվում է՝ արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններն էլ են ավել վճարել՝ իրենց սպառած գազի գնի 5 տոկոսի չափով: Նույն տրամաբանությամբ են առաջնորդվել նաեւ գազալցակայանները՝ իրենց ծախսածից ավել գումար վճարելով «Գազպրոմ Արմենիային»: Վերը բերվածի ֆոնին ուշագրավ է, որ բյուջետային կազմակերպություններն այս տարվա 9 ամիսներին իրենց սպառած գազի դիմաց վճարումներն ամբողջությամբ չեն իրականացրել եւ պարտք են մնացել 2,7 տոկոս, կամ նույն է թե՝ 117 մլն դրամ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս