Սաուդյան Արաբիայում երկրի պատմության մեջ առաջին անգամ կանայք կմասնակցեն ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիայում անց են կացվում ավագանու ընտրությունները, որոնց երկրի պատմության մեջ առաջին անգամ մասնակցում են կին թեկնածուներն ու ընտրողները. փոխանցում է BBC-ն:

Իր թեկնածությունն է առաջադրել 987 կին թեկնածու՝ մոտ 6 հազար տղամարդ թեկնածուների հետ:

Քվեարկությանը մասնակցելու համար դիմել է 130 հազար կին, այն ժամանակ, երբ տղամարդ ընտրողները 1,35 միլիոնն են: Նշվում է, որ նրանք կգնան ընտրատեղամասեր առանձին:

Ավագանու այս ընտրությունները երրորդն են թագավորության պատմության մեջ: Նման պրակտիկա կիրառվել է 2005թ.:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս