Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սկսվել են Սիրիայի տարածքում թուրքական կործանիչի կողմից խոցված Սու-24-ի «սև արկղերի» վերծանման աշխատանքները. փոխանցում է Lifenews-ը:
Գերատեսչությունում հայտնում են, որ դեկտեմբերի 18-ին Միջպետական ավիացիոն կոմիտեում կկայանա ՊՆ ներկայացուցիչների ճեպազրույցը՝ կապված «սև արկղերի» վերծանման հետ:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին էր ներկայացրել Սու-24-ի ինքնագրիչը: ՌԴ նախագահը հայտարարել էր, որ անկախ վերծանման արդյունքներից՝ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները չեն փոխվի:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան