Ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը, որը խոցվեց Սիրիայի տարածքում թուրքական կործանիչի կողմից, չի խախտել Թուրքիայի օդային տարածքը: Այս մասին հայտարարել է ՌԴ ռազմատիեզերական ուժերի կոմիտեի ղեկավարի տեղակալ Սերգեյ Դրոնովը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ներկա պահին մենք փաստարկներ ունենք, որոնք ապացուցում են ռուսական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտման բացակայության փաստը»,-ասել է ռազմական գերատեսչությունում:
Դրոնովի խոսքով՝ Սու-24 գտնվել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ թուրքական սահմանից մոտ 5,5 կմ հեռավորության վրա:
«Մեր ինքնաթիռը վտանգ չի ներկայացրել Թուրքիայի Հանրապետության համար»,-հավելել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, սկսվել է Սկսվել է Սու-24-ի «սև արկղերի» վերծանումը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան