Պերմյակովը սատանիստ է. Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին շարունակվում է Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը:  Վալերի Պերմյակովը սատանիստ է և հարում է սատանիստական խմբին: Այդ մասին այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավարության ժամանակ հայտարարեց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ-փաստաբան Լուսինե Սահակյանը:

Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները ուշագրավ տեղեկություններ հայտնեցին այն մասին, որ Վալերի Պերմյակովը «Օդնոկլասսնիկ» սոցիալական ցանցում խումբ է բացել, որի մեջ եղել է 54 անդամ, «պայմանագիր է կնքել սատանայի հետ», գրառում կատարելով, որ ինքը ծառայելու է սատանային, հրաժարվում է մկրտությունից և սատանային կզոհաբերի մի քանի կանանց ու տղամարդկանց:

Ըստ փաստաբանների՝ սա լուրջ փաստարկ է, որը քննելու դեպքում կարելի է ճիշտ պատկեր կազմել սպանության շարժառիթների մասին, հատկապես որ սատանիստական խումբը ունեցել է անդամներ:




Լրահոս