Սիրիայի տարածքում թուրքական կործանիչի կողմից խոցված ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի ինքնագրիչը վնասված է: Այն գտնվել է պոչային հատվածում, որը խոցվել է F-16 կործանիչի հրթիռից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ռազմատիեզերական ուժերի կոմիտեի ղեկավարի տեղակալ Սերգեյ Դրոնովը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Սու-24-ը գտնվել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ թուրքական սահմանից մոտ 5,5 կմ հեռավորության վրա և վտանգի չի ներկայացրել Թուրքիայի համար:
Փորձագետները հայտնում են, որ Սու-24-ի ինքնագրիչի ստուգման համար անհրաժեշտ են թուրքական ռադարների տվյալները:
Դրոնովի խոսքով՝ Սու-24-ի կործանման հետաքննությանը համաձայվել են մասնակցել չինացի և բրիտանացի մասնագետները, մի շարք այլ օտարերկրացի մասնագետներ հրաժարվել են մասնակցել հետաքննությանը:
Սու-24-ի «սև արկղերի» վերծանման արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 21-ին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան