ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունը կհաստատվի երկուշաբթի, և, հնարավոր է, որ նոր գլխավոր քարտուղար դառնա Հայաստանի ներկայացուցիչը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուշակովը նշել է, որ ՀԱՊԿ առաջնորդները մի քանի տարբերակ են քննարկում: Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն սկզբունքով կլինի:
«Վերջնական որոշումը կընդունվի երկուշաբթի: Մի քանի տարբերակ է քննարկվում»,-ասել է նա Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Ռոտացիան դիտարկվում է ռուսական այբուբենի հիման վրա, այդ իսկ պատճառով, տրամաբանական է, որ Հայաստանը կդառնա կազմակերպության գլխավոր քարտուղար»,-ընդգծել է ՌԴ նախագահի օգնականը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան